Գառնիկ Պետրոսյան
© Sputnik
Գյուղնախարարությունը խնդիր է դնում աջակցել այն գյուղացիներին, ովքեր կմշակեն իրենց անմշակ հողատարածքները։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը։
«Տեղում կատարվում են դիտարկումներ, հաստատում է փաստը, որ տվյալ գյուղացիական տնտեսությունը կատարել է այսքան հեկտար հողի մշակության և ցանքի աշխատանք, որից հետո այն ներկայացվում է գյուղնախարարություն և կատարվում է վճարումը»,– մեխանիզմը նկարագրեց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ վճարումը կատարվելու է ուղղակի վճարման տարբերակով` առանց բանկերի և այլ ֆինանսական կառույցների միջնորդության, ինչը կբացառի նաև կոռուպցիոն ռիսկերը։