ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. 45 տարեկան տղամարդը մտադրվում է համալրել գրոհայինների շարքերը Սիրիայում, սակայն մայիսի վերջին նրան ձերբակալել են Ֆրանսիայի հարավի Էրո դեպարտամենտում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով BFMTV հեռուստաալիքին։
Տղամարդը հույս ուներ իր նավակով հասնել Սիրիա ու իր հետ վերցնել փոքր դստերը։ Բայց երեխայի մայրն այդ մասին հայտնել է իրավապահ մարմիններին։
Ձերբակալվել է նաև տղամարդու 21 տարեկան հանցակիցը։
Նրանց մեղադրանք է ներկայացվել «Իսլամական պետությանը» (արգելված է մի շարք երկրներում) ահաբեկիչների հետ համագործակցելու վերաբերյալ։ Երկուսն էլ նախնական կալանքի տակ են գտնվում։