Անի Լորակը երեխային վերցրել ու փախե՞լ է թուրք ամուսնուց

Ուկրաինացի երգչուհի Անի Լորակը դստեր հետ լուսանկար է հրապարակել, սակայն ոչինչ չի մեկնաբանել` սահմանափակվել է սրտիկով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի— Sputnik. Երգչուհի, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Անի Լորակն ամուսնու` Մուրատ Նալչաջիօղլուի դավաճանության հետ կապված սկանդալից հետո առաջին անգամ է հայտնվել սոցիալական կայքերում։

Թույլ չենք տա քեզ նեղացնի. Լորակի բաժանորդները նրա թուրք ամուսնուն մարտահրավեր են նետել

Հուլիսի վերջին Լորակի ամուսնուն նկատել էին կիևյան կարաոկե ակումբներից մեկում` երիտասարդ աղջկա գրկում։ Մուրատը գրկել էր աղջկան և շոյում էր ազդրերը։ Ասում են` զույգը միասին է լքել ակումբը։

Լորակը Instagram–ում լուսանկար է հրապարակել, որում համբուրում է դստեր` Սոֆիայի քիթը։ Գեոլոկացիան հուշում է, որ լուսանկարը Երուսաղեմում է արված։ Լուսանկարն ավելի քան 230 հազար «հավանություն» է ստացել։ Երկրպագուները բազում մեկնաբանություններ են գրել ու աջակցել են սիրելի երգչուհուն։

Super հարթակը պարզել է, թե ում համար է ուկրաինացի գեղեցկուհու ամուսինը զոհաբերել օրինակելի ամուսնու համբավը։ Նա կիևցի Յանա Բելյաևան է, որը Instagram–ում հագուստ ու կոշիկ է վաճառում։

 

Հիշեցնենք, որ Անի Լորակն ու թուրք գործարար Մուրատ Նալչաջիօղլուն ամուսնացել էին 2009 թվականին, 4 տարի հանդիպելուց հետո։ Շքեղ հարսանիքը տեղի էր ունեցել Անթալիայի ափին գտնվող «Ադամ և Եվա» թանկարժեք հյուրանոցներից մեկում։ 2011 թվականին Անին լույս աշխարհ բերեց դստերը` Սոֆիային։