Ադրբեջանում թաքնված դաղստանցի հեղինակության որդին սպանության համար սև նշան է ստացել

Շամիլ Ֆեյզուլաևը սպանությունից անմիջապես հետո փախուստի էր դիմել։ Երկար տարիների նա թաքնվում էր Ադրբեջանում, այնուհետև մեկնել էր Ֆրանսիա։ Այստեղ նա հինգ տարի անցկացրեց, մինչև նրան կալանավորեցին և արտաքսեցին Դաղստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Իսկական դետեկտիվային պատմություն է ծավալվել Դաղստանում. տեղի հեղինակության որդուց, որը սպանության համար մեղադրվելով երկար տարիներ թաքնվում էր Ադրբեջանում և Ֆրանսիայում, անմիջապես վրեժխնդիր են եղել, երբ նա հայրենիք է վերադարձել։

Լավերի փայը չէր հասցրե՞լ. Սուրիկին «գահընկեց են արել» բազմամիլիոնանոց խարդախության համար

Այս մասին հայտնել է Mash տելեգրամ-ալիքը։

Ամեն ինչ սկսվել էր 2005 թվականին Դերբենդում տեղի ունեցած վիճաբանությունից։ Այն ժամանակ սպանվել էր տեղի բնակիչ` Յարմետ Յարալիևը։  Սպանության գլխավոր կասկածյալը տեղի «հեղինակության» որդին էր` Շամիլ Ֆեյզուլաևը։

Սակայն Շամիլ Ֆեյզուլաևը սպանությունից անմիջապես հետո փախուստի էր դիմել։ Երկար տարիներ նա թաքնվում էր Ադրբեջանում, այնուհետև մեկնել էր Ֆրանսիա։ Այստեղ նա հինգ տարի է անցկացնում, մինչև նրան կալանավորում և արտաքսում են Դաղստան։

«Օրենքով գողն» ու քրեական հեղինակությունն առևանգել են Երևանի բնակչին

Սակայն այդ ժամանակ էլ արդարադատությունը չհաղթանակեց։ Ի զարմանս սպանված Յարմետ Յարալիևի բարեկամների՝ դատարանն անմիջապես ազատ արձակեց Ֆեյզուլաևին՝ որպես խափանման միջոց ընտրելով երկիրը չլքելու վերաբերյալ ստորագրությունը։

Այնուամենայնիվ, տղան երկար չկարողացավ վայելել անհոգ ու ազատ կյանքը։  Օգոստոսի 4-ին Շամիլ Ֆեյզուլաևը ավտոմեքենայով էր, երբ նրան կանգնեցրին երկու անծանոթ և կրակ բացեցին տրավմատիկ ատրճանակից։

Հայտնում են, որ ոստիկանությունում հարձակման պատճառների մասին տուժածը լռել է, սակայն տեղի բնակիչները համոզված են, որ դա վրեժխնդրություն է եղել։