Արեգ Միքայելյան
© Sputnik
Սովորաբար, երբ Երկրիը պտտվում է Արեգակի շուրջն՝ իր ուղեծրով, հանդիպում է տարբեր երկնաքարերի խմբերի:
«Որպես կանոն դրանք շատ մանր են լինում: Ու քանի որ ունենում են մի քանի տասնյակ, երբեմն՝ հարյուր կիլոմետր վայրկյանից ավելի արագություն, այդ արագությամբ մտնելով Երկրի մթնոլորտ, որն էլ ունի պտույտի իր արագությունը, բնականաբար այրվում են շփման հետևանքով: Հենց այդ այրման արդյունքում էլ մենք տեսնում ենք այսպես ասած «աստղաթափը»»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:
Նա հավելեց, որ դրանք երկնաքարեր են, ոչ թե աստղեր, պարզապես մարդիկ են դրանց կոչում ընկնող աստղ և տարվա ընթացքում առնվազն 20-25 ասուպային հոսքեր են լինում: