Գիշերային ակումբի այցելուին տնօրե՞նն է սպանել

ՀՀ քննչական կոմիտեն որոշ բացահայտումներ է արել 2 օր առաջ գիշերային ակումբում կատարված սպանության վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. 28-ամյա երիտասարդի սպանության կասկածանքով ձերբակալվել է «Վարդա» գիշերային ակումբի 34-ամյա տնօրենը։ Հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

«Վարդա» գիշերային ակումբի մոտ եղած սպանությունը բացահայտվել է. ոստիկանության տեսանյութը

Սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված գործողությունների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 6-ի վաղ առավոտյան ակումբի 28-ամյա այցելուի և գիշերային ակումբի տնօրենի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի։

Դրա մասնակիցներն օգտագործել են կտրող-ծակող առարկա, որի հետևանքով այցելուն տեղում մահացել էր, իսկ ակումբի տնօրենը` կտրած-ծակած վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։

Հիշեցնենք՝ օգոստոսի 6-ին, ժամը 05:45 ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևան- Երասխավան ավտոճանապարհին՝ «Վարդա» գիշերային ակումբի մոտ որովայնի շրջանում կտրած-ծակած մարմնական վնասվածքով հայտնաբերվել է Այնթափ գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Սահակյանի դին։