Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանը ապօրինի հատած քաղաքացի են բռնել

Սահմանախախտը օրենքով սահմանված կարգով փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը ձերբակալել է պետական սահմանը խախտած հերթական անձին։

Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանին Թուրքիայի քաղաքացի սահմանախախտի են բռնել

Ինչպես տեղեկացնում են տարածած հաղորդագրության միջոցով, Արտաշատի սահմանապահ ջոկատի հատվածում ռուս սահմանապահները ձերբակալել են տղամարդու, որն ապօրինի կերպով հատել էր Արաքս գետով անցնող հայ-թուրքական սահմանը։

Նախնական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սահմանախախտ Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի է։

Նա օրենքով սահմանված կարգով փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին։

Միջադեպի մանրամասները պարզում են։

Нарушитель армяно-турецкой границы - гражданин Бангладеш