ՊԵԿ–ը նոր չարաշահումներ է բացահայտել ու դարձյալ` Կարգոյի ոլորտում

Նախկին իշխանություններից արտոնություններ ստացած գործարարը 120 մլն դրամի հարկ չի վճարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. ՊԵԿ–ը նախկին իշխանություններից արտոնյալ պայմաններ ստացած ընկերությունների կողմից հարկային չարաշահումների հերթական դեպքն է բացահայտել:

«Սպայկայում» չեն հասկանում` ՊԵԿ–ն ինչ ստուգումների մասին է խոսում

Դրանցից մեկը վերաբերում է «Դեվիդ Տուր» տուրիստական գործակալության սեփականատեր Գրիգոր Բալյանի ղեկավարած «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊԸ–ին։ Այս ընկերությունը Կարգո ծառայություններ է մատուցել և որոշակի գումարների դիմաց զբաղվել Թուրքիայից ու Չինաստանից ապրանքների տեղափոխմամբ և մաքսազերծմամբ: ՊԵԿ բացահայտման համաձայն` այս ընկերությունը պետական բյուջե չի վճարել շուրջ 120 մլն ՀՀ դրամի հարկ։

Հաջորդ բացահայտումը ևս վերաբերում է նույն գործարարին` Գրիգոր Բալյանին պատկող մեկ այլ ընկերության`«Պուլման» ՍՊԸ–ին։

Այս ընկերության գործունեության վերաբերյալ ևս հարուցվել է քրեական գործ, նշանակվել են հարկային ստուգումներ: Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվել են և կատարվում են քննչական և դատավարական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է: