Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

Զրուցակիցները քննարկել են նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության վերաբերյալ հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության վերաբերյալ: