Թալանել են Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Պարզվել է, որ գողը կամ գողերը եկեղեցի են մտել բաց պատուհանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Էջմիածնում թալանել են Սուրբ Հռիփսիմե եկեղեցին։

Ոսկերչական խանութից գողություն կատարողը Շիրակի մարզից է. նոր մանրամասներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 6-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ, 54-ամյա Բաբկեն Սալբիյանը, ով հայտնել է, որ գիշերը ժամը 02:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մտել են Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, այնտեղից գողացել արծաթյա զարդեր և փորձել են գողանալ գանձանակները:

Պարզվել է, որ գողը կամ գողերը եկեղեցի են մտել պատուհանից, քանի որ այն եղել է բաց: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: