Arabian Business ամսագիրն առաջարկում է զբոսաշրջիկների գնալ Հայաստան` «փոքր Շվեյցարիա»

Զբոսաշրջիկներին առաջարկում են «փախչել» Հայաստանի «փոքր Շվեյցարիա»` Դիլիջան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik.Arabian Business ամսագիրը Հայաստանը ներառել է զբոսաշրջիկներին տոնական տրամադրություն պարգևող երկրների ցանկում։

«18 տոնական «փախուստ» ԱՄԷ–ից» խորագրով հոդվածում նշվում է, որ Հայաստանում կարելի է հիացմունք ապրել ազգային խոհանոցից, հուշարձաններից, որոնցից շատերը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում, նաև հին շենքերին ու ամրոցներին նայելիս։

Երևանն օտարերկրացու աչքերով․ ի՞նչն է զարմացրել մոսկվացուն ճանապարհորդության ընթացքում

Հայաստանի ճարտարապետությունն առանձնանում է նրանով, որ շենքերը կառուցված են հրաբխային քարից` տուֆից, որը բնական վարդագույն երանգ ունի։

Հեղինակներն առաջարկում են սկզբում այցելել Հայաստանի պատմության թանգարան, նաև «հզոր հուշահամալիր» Ծիծեռնակաբերդը։

«Հետո գնացեք Հանրապետության հրապարակ ու մշակութային վայրեր` Օպերային թատրոն», – նշվում է հրապարակման մեջ

«Երկրորդ օրը այցելեք գեղատեսիլ Սևան, որը գտնվում է 1900 մետր բարձրության վրա ու աշխարհի ամենախոշոր քաղցրահամ լճերից մեկն է (թեև վստահ չենք, որ պետք է Սևանի ջուրը խմել)։ Դա անհոգ օր կլինի», – նշվում է հոդվածում։

Հետո զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս մեկնել Հայաստանի «փոքր Շվեյցարիա»` Դիլիջան։ «Դա կատարյալ վայր է թուլանալու ու հանգստանալու համար», – նշվում է հրապարակման մեջ։