Դանակահարություն Լոռու մարզում. 34–ամյա տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Լոռու մարզում դանակահարություն է տեղի ունեցել։ Վնասվածքներ է ստացել Երևանի բնակիչը։

Ավտովթար Երևանում. տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ՝ օգոստոսի 6-ին, ժամը 23:00-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ քունքային շրջանի, բազուկների, ձախ ուսագոտու և ձախից կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերքեր, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ. իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ, 34-ամյա Բարեղամ Գրիգորյանն է: Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ստացել է դանակի մի քանի հարվածներ մարմնի տարբեր մասերին և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ: Փաստի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ: