Խոշոր չարաշահումներ` գյուղացիներին մատչելի դիզվառելիք ծրագրի շրջանակում.հարուցվել է քրգործ

2015թ.-ին թեև սահմանված է եղել սուբսիդավորման գինը 1 լիտրի համար 55 դրամ, բայց դրա համար մատակարար ընկերությանը փոխհատուցվել է 88 դրամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 Օգոստոս — Sputnik. ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք չարաշահումներ են թույլ տվել գյուղացիներին մատչելի գներով դիզվառելիքի վաճառքի պետական ծրագրի իրականացման ընթացքում։

ՊԵԿ–ը նոր չարաշահումներ է բացահայտել ու դարձյալ` Կարգոյի ոլորտում

Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Օրինակ` պարզվել է, որ 2015թ.-ին թեև սահմանված է եղել սուբսիդավորման գինը 1 լիտրի համար 55 դրամ, բայց դրա համար մատակարար ընկերությանը փոխհատուցվել է 88 դրամ՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին։

Արդյունքում` բյուջեից 104.871.558 դրամ ավելի գումար է փոխանցվել։

Բացահայտված փաստերով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։