Դիմակավորված անձինք Երևանում կրակել են 44-ամյա քաղաքացու վրա և դիմել փախուստի

Հրազենային վիրավորում ստացած անձին տեղափոխել են հիվանդանոց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի- Sputnik. Երևանում դիմակավորված անձիք մոտեցել են կանգնած տղամարդուն, կրակել նրա վրա ու դիմել փախուստի:

Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածքով վիրավորին տեղափոխել են հիվանդանոց

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոսստոսի 4-ին, Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած կրակոցի փաստով:

Ժամը 13:00-ի սահմաններում, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի 1/37 տան դիմաց, 2 դիմակավորված անձ իջնելով «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայից, մոտեցել են նշված տան մոտ կանգնած մի քաղաքացու և նրանցից մեկը իր մոտ եղած ատրճանակով կրակել է այդ քաղաքացու ուղղությամբ, որից հետո նստելով մեքենան, դիմել են փախուստի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 44-ամյա Աշոտ Ծատուրյանն է, ով աջ ոտքի մասում ստացել է վնասվածք: Գ. Շամշյանի տեղեկություններով, այդ ամենին ականատես է եղել Հաղթանակ թաղամասի բնակիչ, 61-ամյա Էդուարդ Սարգսյանը, ով «Էդուարդ Սարգսյան» ԱԱՁ-ի տնօրենն է: