Երևանյան լճում խեղդված 19–ամյա աղջիկն ինքնասպան է եղել. նոր մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հրապարակել ողբերգական դեպքի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 4-ին Երևանյան լճում մահացած հայտնաբերված աղջկա մասին ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը հայտնաբերվել է տետր՝ ռուսերեն գրառումներով:

Երևանյան լճում 19–ամյա աղջկա դի է հայտնաբերվել

Թե ինչ գրառումներ են եղել տետրում, քննչական կոմիտեն չի հրապարակում։ Փոխարենը հայտնում է, որ երիտասարդ աղջիկը դեպքի օրը, վաղ առավոտյան զանգահարել է իր ծանոթին և հայտնել ինքնասպանություն գործելու մտադրության մասին:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, 19-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող։

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին` ժամը 18:40-ին, Երևանյան լճի մեջ, հայտնաբերվել էր իգական սեռի դի: Պարզվել էր, որ աղջիկը Արմավիրի մարզի բնակչուհի է, ծնված 1999թ.–ին։ Քրեական գործով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նրա մահվան բոլոր հանգամանքները, ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ: