ՌԱԴԻՈ

Ոսկանյան. «Իրանի՝ ԱՄՆ-ին միջուկային համաձայնագրին վերադառնալու պահանջը տրամաբանական է»

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչը Sputnik Արմենիայի հետ զրուցում մեկնաբանում է ԱՄՆ-Իրան հարաբերությունների նոր զարգացումը:
Sputnik
Վարդան Ոսկանյան. պատժամիջոցները չեն կարող խաթարել հայ-իրանական գործակցությունը

Իրանը աշխատել ու աշխատում է միջուկային համաձայնագրի տառին և ոգուն համաձայն:

Թրամփը սրում է իրավիճակը. ԱՄՆ նախագահը ստորագրել է Իրանի դեմ պատժամիջոցների նոր հրամանագիր

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրուցում ասաց ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Ոսկանյանը:

«Բոլոր այն կառույցները, որոնք միտված էին Իրանի գործողությունները վերահսկելուն, միաձայն հայտարարում են, որ իրանցիները որևէ պայմանավորվածություն չեն խախտել»,- շեշտեց ԵՊՀ դոցենտը:

Ոսկանյանը հավելեց, որ հակառակ դրան՝ Թրամփի վարչակարգը և անձամբ ԱՄՆ նախագահը կարծում են, որ Իրանի հետ նման համաձայնագիր կնքելը կոպտագույն սխալ է եղել, որը թույլ է տվել ԱՄՆ նախորդ նախագահը: