«Կյանքս». Քլոե Քարդաշյանի հայ ընկերուհին նրան հայերեն է սովորեցնում. լուսանկար

Ամերիկահայ հեռուստաաստղը, որը նախկինում հայերեն լեզվին չէր տիրապետում, այժմ հայ ընկերուհու շնորհիվ ակտիվորեն օգտագործում է «կյանքս» և «ապուշիկ» բառերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը` Քլոեն, Instagram–ի էջում իր երեխայի լուսանկարն է հրապարակել։

«Kyankus», – գրել է հեռուստաաստղը` գրառման տակ հայկական դրոշի նկար տեղադրելով։

 

Գրառումը մի քանի ժամում ավելի քան 3 մլն լայք է հավաքել և մեծ թվով դրական մեկնաբանությունների արժանացել։ Վերջին շրջանում Քլոեն ավելի հաճախ է ցուցադրում իրեն «հայկական կողմից»։ Մի քանի օր առաջ, զվարճանալով ընկերուհու` Հրուշ Աճեմյանի ընկերակցությամբ, Քլոեն պարում էր «Ջան ղափամա» երգի ներքո։

Թագուհին վարտիքով ու գդալով. Քիմ Քարդաշյանը ուրախացրել է նոր լուսանկարով

Աղջիկները հիմա ավելի շատ ժամանակ են անցկացնում միմյանց հետ, և հավանաբար, Հրուշը, որը Քարդաշյանների ընտանիքի դիմահարդարն է, Քլոեին մի քանի հայերեն արտահայտություն է սովորեցրել։ Հրուշը, Քլոեին դիմելիս, լուսանկարների տակ հաճախ է օգտագործում «ապուշիկ» բառը։

Քլոե Քարդաշյանը ամերիկահայ մոդել է, գործարար, «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի մասնակից։

Ծննդաբերությունից հետո 33-ամյա Քլոե Քարդաշյանը Instagram–ում հայտնել է իր նորածին դստեր անունը։ Հեռուստաաստղը դստերն անվանել է Թրու Թոմփսոն` նրան տալով հոր` 27-ամյա բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի ազգանունը։

2003 թվականին, այն բանից հետո, երբ նրա հայրը, հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը հեռացավ կյանքից, Քլոեն չկարողացավ տանել վիշտը և փորձեց հոգու սփոփանք գտնել ալկոհոլ օգտագործելով։ Այսօր նման խնդիրները Քլոեի համար արդեն մոռացված են և նա վայելում է մայրությունը։