ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է ավտոկայանատեղի վրա. կան զոհեր

Թեթև շարժիչով ինքնաթիռը, չհասնելով օդանավակայան, ընկել է ավտոկայանատեղի վրա: Այն օդանավակայանից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Կալիֆոռնիայի հարավում գտնվող Սանտա-Անա քաղաքում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է ավտոկայանատեղի վրա, հայտնում է Associated Press–ը:

Կրասնոյարսկում կործանված Մի-8-ը բախվել էր ուրիշ ուղղաթիռի

Վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, որոնք ենթադրաբար ուղևորներն էին:

Աղբյուրի համաձայն` աղետը տեղի է ունեցել, երբ ինքնաթիռն ուղևորվում էր օդանավակայան, որը դեպքի վայրից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում։ Վթարի հետևանքով ավտոկայանատեղիում գտնվող մարդկանցից ոչ ոք չի տուժել:

Վթարի վայրի մոտակայքում գտնվող փողոցները փակվել են: