Թրամփը սրում է իրավիճակը. ԱՄՆ նախագահը ստորագրել է Իրանի դեմ պատժամիջոցների նոր հրամանագիր

Վաղն ուժի մեջ է մտնում Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների առաջին փուլը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 Օգոստոս — Sputnik. Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու վերաբերյալ:

Ոսկանյան. «Իրանի՝ ԱՄՆ-ին միջուկային համաձայնագրին վերադառնալու պահանջը տրամաբանական է»

Այս մասին հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական էջում:

Դրանք հետաձգվել էին երկու տարի առաջ, երբ հունվարին ստորագրվեց Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը:

Ըստ հայտարարության դրանք ուժի մեջ կմտնեն երկու փուլով:

Վաղը՝ օգոստոսի 7-ին ուժի մեջ մտնող պատժամիջոցների առաջին փուլում կվերականգնվեն սահմանափակումներն ընդդեմ Իրանի սուվերեն պետական պարտքի և նրա ազգային արժույթի:  Դրանից բացի, կվերականգնվեն պատժամիջոցները մետաղների և թանկարժեք մետաղների առևտրի, ինչպես նաև կառավարության կողմից ԱՄՆ արժույթ գնելու գործընթացի նկատմամբ:

Երկրորդ փուլը կառնչվի  տնտեսության էներգետիկ հատվածին, ԻԻՀ կենտրոնական բանկի գործարքներին, երկրի նավահանգիստներին և նավաշինական ճյուղին:

Իրականում. Իրան-ԱՄՆ հակամարտությունը նոր նրբերանգներ է ստանում

Պատժամիջոցների երկրորդ փուլը ուժի մեջ պիտի մտնի ընթացիկ տարվա նոյեմբերի 4-ին: Ինչպես ընդգծված է Թրամփի ստորագրած հրամանագրում՝ երկրորդ փուլը ենթադրում է պատժամիջոցների վերականգնում, որոնք առնչվում են Իրանի նկատմամբ իրականացվող գործողություներին՝ նավթի արտահանման և էներգետիկ հատվածի, ֆինանսական ինստիտուտների հետ կապված: Պատժամիջոցներ կլինեն այն ընկերությունների դեմ, որոնք ունեն նավահանգիստներ, նավաշինական ոլորտից են, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների ու այն կազմակերպությունների դեմ, որոնք կապված են ֆինանսական տեղեկատվության փոխանցման հետ: