«Լենա, դու նրան ձանձրացրել ես». Ժիրինովսկին պաշտպանում է Եվգենի Պետրոսյանին

Սկանդալային պատգամավորը պաշտպանել է հայտնի երգիծաբանին` Եվգենի Պետրոսյանի կնոջը մեղադրելով ագահության մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի միջև առաջացած սկանդալը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում։

«Պետրոսյանն արժանի և խաղաղ ամուսնալուծություն է ուզում։ Չեմ հասկանում` ինչո՞ւ է նրա կինն ամուսնալուծությունից ուզում սկանդալ սարքել։ Ուզում եմ բարոյապես աջակցել միլիոնավոր մարդկանց կողմից սիրված մեր երկրի ամենավառ արտիստների մեկին», – ասել է պատգամավորը։

Օձի պես սողոսկել է Պետրոսյան-Ստեպանենկո ընտանիք. կդառնա՞ սա ամուսնալուծության պատճառ

Ժիրինովսկու խոսքով` հենց Պետրոսյանն է ցանկանում մարդավարի բաժանվել, իսկ Ստեպանենկոն դատարան է դիմում և ձգտում ամուսնուց խլել հնարավոր ամեն ինչ։

«Լենա, դու նրան ձանձրացրել ես։ Այդպես լինում է։ Պետք չէ վրեժխնդիր լինել նախկին ամուսնուց», – նշել է ՌԼԴԿ ղեկավարը։

Ժիրինովսկին նաև հիշեցրել է Ստեպանենկոյին, որ տղամարդկանց կյանքի տևողությունն առանց այդ էլ կարճ է, որպեսզի վատնեն այն անիմաստ սկանդալների և դատարանների վրա։ Բացի այդ, պատգամավորի խոսքով, ամբողջ կուսակցությունը Պետրոսյանին է աջակցում և միլիոնավոր ռուսաստանցիներ սիրում են նրան` անկախ ամեն ինչից։

Հայտնի հումորիստներ Ելենա Ստեպանոնկոյի և Եվգենի Պետրոսյանի ամուսնալուծության մասին հայտնի է դարձել այս տարվա օգոստոսի 3-ին։ Ստեպանենկոն դատարան է դիմել Պետրոսյանի հետ համատեղ ձեռք բերած ունեցվածքը կիսելու համար։ Պետրոսյանը, նախևառաջ, ուզում է ամուսնալուծվել։ Բացի այդ նա առաջարկում է ունեցվածքը երկու հավասար մասի կիսել։