ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Հայտնի ռուս հումորիստ Ելենա Ստեպանենկոն դիմել է Եվգենի Պետրոսյանից պաշտոնական ամուսնալուծության համար, հայտնում է Mash տելեգրամ–ալիքը։
Նշվում է, որ Ստեպանենկոյի փաստաբանը ամուսնալուծության մասին պահանջը հնչեցրել է այսօր, ունեցվածքը կիսելու վերաբերյալ գործի լսումների ժամանակ։ Սովորաբար, նման դեպքերում մեկ ամիս ժամանակ են տալիս մտածելու համար (հաշտվելու), սակայն դատավորն այդ ժամկետը չի տվել և գործընթացը փակված է հայտարարել։
Ավելին` Ելենա Ստեպանենկոն համատեղ ստեղծագործությունների համար պահանջում է հեղինակային բոլոր իրավունքները։ Կողմերը կես տարի փորձում էին իրավունքների մասին պայմանավորվածություն ձեռք բերել, սակայն, ըստ ամենայնի, չի հաջողվել։
Հայտնի հումորիստներ Ելենա Ստեպանոնկոյի և Եվգենի Պետրոսյանի ամուսնալուծության մասին հայտնի է դարձել այս տարվա օգոստոսի 3-ին։ Ստեպանենկոն դատարան է դիմել Պետրոսյանի հետ համատեղ ձեռք բերած ունեցվածքը կիսելու համար։
ԶԼՄ–ների տվյալներով` արտիստների ունեցվածքը, չհաշված հնաոճ թանկարժեք իրերը, մոտ 1 մլրդ ռուբլի է կազմում։ Մոսկվայում 5 բնակարան, 4-հարկանի առանձնատուն քաղաքից դուրս` Օդինցովսկի շրջանում, հնաոճ թանկարժեք իրերի հավաքածու, ավտոմեքենաներ և այլ արժեքավոր իրեր` այդ ամենը սակարկության առարկա է դառնալու։
Հայտնում են, որ ամուսնալուծության պատճառը 72-ամյա Եվգենի Պետրոսյանի և նրա 29-ամյա օգնական Տատյանա Բրուխունովայի սիրավեպն է։ ԶԼՄ–ները և սոցցանցերի օգտատերերը արդեն խոսում են այս պատմության և «Արմեն Ջիգարխանյանի և երիտասարդ դաշնակահարուհի Վիտալինայի» պատմության նմանության մասին։