«Պրոսպեկտի թունելը» կրկին կփակվի

Երթևեկության փոփոխություն կարվի Մաշտոց-Լուսավորիչ փողոց տրանսպորտային հանգույցում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Երկու օրով կդադարեցվի երթևեկությունը Մաշտոցի պողոտա-Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Խանգելդյան.«Առկա են առանձին տեղամասեր, որոնք դեռ վտանգ են ներկայացնում»

Ճանապարհը կփակվի օոգոստոսի 7-ին. պատճառը քաղաքապետարանի 2018թ. ծրագրով Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորիչ տրանսպորտային հանգույցի թունելային հատվածի բարեկարգման աշխատանքներն ավատին հասցնելու նպատակն է:

Նշված ժամանակահատվածում տրանսպորտային հանգույցի երթևեկության կազմակերպման սխեմայում փոփոխություններ կկատարվեն.

— հանգույցի ստորգետնյա մասում, Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ՝ բաժանարար գոտուց աջ ընկած հատվածի ստորգետնյա երթևեկությունը կդադարեցվի, իսկ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ՝ կազմակերպվելու է երկկողմ երթևեկություն.

— հանգույցի վերգետնյա հատվածում շարունակվելու է գործել երթևեկության կազմակերպման ներկայիս ժամանակավոր սխեման:

Շինարարական աշխատանքների ընթացքում խցանումներից հնարավորին խուսափելու համար քաղաքապետարանը թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդներին առաջարկում է երթևեկել Հաղթանակի կամուրջ-Արգիշտի-Իտալիայի-Խորենացու փողոցներ-Մաշտոցի պողոտա շրջանցիկ ճանապարհներով:

Նշված ճանապարհահատվածում շինարարությունն ավարտելու նպատակով աշխատանքներն կիրականացվեն երկհերթ:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: