Դեսպանն ու նախարարը Լարսում լսել են վարորդների դժգոհությունները

Կուտակումների հիմնական պատճառը, ըստ նախնական տվյալների, զբոսաշրջային հոսքերի ավելացումն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik.  Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը Վերին Լարսում զրուցել է հայ վարորդների հետ:

Աշոտ Հակոբյանն ու Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը սահմանային անցակետում լսել են հայ վարորդների դժգոհությունները՝ կապված անցակետի գործունեության հետ:

Փամբուխչյան. «Վերին Լարսի խնդրում քաղաքական ենթատեքստ չկա»

Այժմ այնտեղ կարգավորվում է էլեկտրոնային հերթագրման համակարգը:

Կուտակումների հիմնական պատճառը, ըստ նախնական տվյալների, զբոսաշրջային հոսքերի ավելացումն է: Անցակետերում առաջնահերթությունը տրվում է մարդատար մեքենաներին, ինչի հետևանքով բեռնատար մեքենաների անցումը ձգձգվում է: Ըստ վարորդների՝ վրացական կողմում այն տևում է 3-4 օր:

Նախատեսվում է հանդիպում նաև ռուսական կողմի ներկայացուցիչների հետ: