Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը կքննվի 3 օրից. ովքե՞ր են միացել ստորագրահավաքին

ԱԺ ՀՀԿ խմբակցության 42, ՀՅԴ՝ 3 և «Ծառուկյան»՝ 1 պատգամավորներ միացել էին ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը դատարանը կքննի օգոստոսի 9-ին:

Գիտեր, որ նստելու է. ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը որոշեց Հայաստան գալ

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

Ըստ փաստաբանի՝ դատական նիստը նշանակված է ժամը 12:00

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ միացել էին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին: Դիմումը ստորագրել են, ընդհանուր առմամբ, օրենսդիրներից 46-ը: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Հետք»-ին հայտնել է, որ ստորագրահավաքին միացել է ՀՀԿ խմբակցության 42, ՀՅԴ խմբակցության 3 և «Ծառուկյան» խմբակցության 1 պատգամավոր:

«Ծառուկյան» խմբակցությունից ստորագրահավաքին միացել է Իշխան Զաքարյանը:

Հայտնի է, որ ՀՀԿ-ից ստորագրահավաքին միացած պատգամավորների թվում են Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Ազգային ժողովի փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանը և Էդուարդ Շարմազանովը:

Ստորագրահավաքին միացած ՀՀԿ խմբակցության մյուս պատգամավորների և ՀՅԴ խմբակցության 3 պատգամավորի անունները դեռ չեն հրապարակվել: