«Ինչ–որ մեկը տրամադրում է Ստեպանենկոյին». Պետրոսյանի փաստաբանը պայքարելու է

Մոսկվայում Խամովնիչեսկի շրջանային դատարանում սկսվել է արտիստներ Եվեգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի ապահարզանի ու ունեցվածքը կիսելու մասին դատավարությունը։ Sputnik–ի թղթակիցը ներկա էր նիստին ու մանրամասներ է հայտնել։
Sputnik

Sputnik, Լև Ռիժկով

 

Խորհրդատուների ու պատասխանողների կլանները

Լրագրողները նիստից մեկնարկից դեռ մեկ ժամ առաջ էին հավաքվել դատարանի շեքնի մոտ։ Եվգենի Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինը մոտեցավ նրան։

Օձի պես սողոսկել է Պետրոսյան-Ստեպանենկո ընտանիք. կդառնա՞ սա ամուսնալուծության պատճառ

Պետրոսյանի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ հարցերը պետք է խաղաղ համաձայնությամբ լուծել։

«Ես ուզում եմ, որ հասարակությունը արժանապատիվ մարդկանց վրա չծիծաղի, չծաղրի, այլ աջակցի խնդրի խաղաղ լուծմանը»։

Ամուսնական զույգն արդեն 15 տարի է առանձին է ապրում, սակայն ամուսնալուծության հարց միայն հիմա առաջացավ։

«Կասկածներ ունեմ, որ ինչ–ոչ մեկը սկսել է լրջորեն տրամադրել Ելենա Ստեպանենկոյին», – ասաց Ժորինը։ – Չգիտեմ` որտեղից է նա վերցրել 80% թիվը, որը նա պահանջում է Պետրոսյանից։ Նա ոչինչ չի պարզաբանում։ Կարծում եմ` նրա շուրջ «խորհրդատուների կլան» է ձևավորվել»։

Փաստաբանը հերքում է լուրերն այն մասին, որ Եվգենի Պետրոսյանը սիրուհի ունի։

Եվգենի Պետրոսյանն իր ներկայացուցիչների միջոցով ուզում է  50/50 կիսել ունեցվածքը։ Փաստաբանի խոսքով` եթե Պետրոսյանն ուզենար շահեր ապահարզանից, նա կպնդեր, որ 15 տարի առանձին կյանքի ընթացքում ձեռք բերած ունեցվածքը հանեին հայտից։

 

Անձնական տեղեկության պաշտպանություն

Լրագրողները շատ էին։ Շատ ժամանակ պահանջվեց, մինչև յուրաքանչյուրին զննեն` սրահ թողնելուց առաջ։ Այդ պատճառով դատարանի նիստն ուշացումով սկսվեց։ Լրագրողները զբաղեցրել էին բոլոր նստելու տեղերը։

Ամուսնալուծություն և ոչ միայն. Ստեպանենկոն ուզում է անգամ Պետրոսյանի կատակները «խլել»

Դատավարության սկզբում փաստաբան Սերգեյ Ժորնը առաջարկեց բացարկ հայտարարել դատավորին, քանի որ նա կողմերին խաղաղ համաձայնության առաջարկ չի արել։ Բացի դրանից՝ Ելենա Ստեպանենկոյի հայցի մեջ հիշատակվում է մի բնակարան, որը Եվգենի Պետրոսյանին չի պատկանում։

Ելենա Ստեպանենկոյին ներկայացնում էր Ելենա Զաբրալովան, որը տարիքով կին է  ու խուսափում է մամուլին մեկնաբանություններ տալ։ Նա չէր ժպտում, բայց հանգիստ էր։

Դատավորի բացարկի միջնորդությունը մերժվեց։ Ելենա Ստեպանենկոյի ներկայացուցիչը իր խնդրագիրը ներկայացրեց։ Նա առաջարկեց, անձնական տեղեկությունները հրապարակայնորեն չներկայացնելու համար, դատարանի նիստը փակ ռեժիմով անցկացնել։

Պետրոսյանի կողմը համաձայն էր, ու առաջարկն ընդունվեց։

 

Դատարանն ավելի՞ն գիտի

Լրագրողներին հեռացրեցին նիստի սրահից, ու նրանք այս անգամ «գրավեցին» դատարանի միջանցքը։ Բոլորը պատրաստ էին մինչև վերջ սպասել։ Սակայն շուտով կողմերի ներկայացուցիչները դուրս եկան ու գնացին դեպի վերևի հարկի աշխատասենյակներից մեկը։

«Լենա, դու նրան ձանձրացրել ես». Ժիրինովսկին պաշտպանում է Եվգենի Պետրոսյանին

Որոշ ժամանակ անց Ստեպանենկոյի ներկայացուցիչը հեռացավ առանց մեկնաբանությունների, իսկ Պետրոսյանինը հայտնեց, որ իրենց հակընդդեմ հայցն ընդունվել է։ Դատարանն այն կքննի օգոստոսի 13–ին։

«Մենք պնդում ենք, որ ունեցվածքը հավասար կիսվի, – ասաց Սերգեյ Ժորինը, – Մենք դատավորին բացարկ հայտարարելու միջնորդություն ներկայացրեցինք ոչ միայն խաղաղ հաշտություն չներկայացնելու համար. այնպիսի տպավորություն է, որ դատարանն ավելի շատ բան գիտի։ Տեսնում եք` Ելենա Զաբրալովը քիչ էր մնում ոտքով բացեր դատարանի նախագահի դուռը։ Հասարակ մահկանացուները չեն կարող մտնել այնտեղ։ Բայց մենք պայքարելու ենք»։