ՌԱԴԻՈ

Ալումյան. «Իմ նկատմամբ ֆեյսբուքյան «համակարգված հարձակումներ» կան»

Փաստաբան Հայկ Ալումյանի նկատմամբ սոցիալական հարթակում լայնածավալ արշավ է մեկնարկել։ Այս մասին փաստաբանն ասաց Sputnik Արմենիային` նշելով, որ այն սկսվել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասուլիսից հետո։
Sputnik
Հայկ Ալումյան

«Մինչև ասուլիսը լայն շերտերին հայտնի չէր, որ ես պատրաստվում եմ պաշտպանել պարոն Քոչարյանին։ Ասուլիսից հետ սկսվեց այդ սանձարձակությունը»,– ասաց Ալումյանը։

Փաստաբանի դիտարկմամբ` ֆեյսբուքյան գրառումները «համակարգված հարձակումներ» են հիշեցնում։ Նրա խոսքով, իր նյութերի տակ մեկնաբանությունները գրվում են հիմնականում նույն 10-20 հոգանոց խմբի կողմից, նույն արտահայտություններով ու նույն կարճ ժամանակահատվածում։

Հայկ Ալումյանը համոզված է, որ եթե իրավապահները ճիշտ գործեին ու արդյունավետ միջոցներ ձեռք առնեին Մանվել Գրիգորյանի փաստաբանի նույն ահազանգից հետո, այսօր իրավիճակը չէր կրկնվի։