Հովհաննես Խանգելդյան. առկա են տեղամասեր, որ դեռ վտանգ են ներկայացնում. աշխատանքները շարունակվում են
© Sputnik
«Դեպքի վայր են մեկնել համապատասխան փրկարարական խմբեր։ Առկա են առանձին տեղամասեր, որոնք դեռ վտանգ են ներկայացնում։ Միայն դրանց չեզոքացումից հետո հնարավոր կլինի ճանապարհը լրիվ անվտանգ շահագործել։ Օրվա վերջում պարզ կլինի`հնարավոր է այսօր այն գործարկել, թե ոչ»,–ասաց Խանգելդյանը։
Նրա խոսքով` ամեն բան արվում է ճանապարհը լրիվ անվտանգ դարձնելու համար։
Հիշեցնենք, որ երեկ` օգոստոսի 4–ին, քարաթափում է տեղի ունեցել Գողթ գյուղի վերջնամասում, որ պատճառով Գեղարդի վանք տանող հատվածը փակ է: