Արցախում դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Նախնական տվյալներով` 36–ամյա զինծառայողը խեղդվել է լճում լողալիս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Արցախում պայմանագրային զինծառայողը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով։

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, օգոստոսի 5-ին` ժամը 17:30-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով` լճում լողանալիս) մահացել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1982թ. ծնված Արմեն Ռաշիդի Հովակիմյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: