Երևանյան լճում 19–ամյա աղջկա դի է հայտնաբերվել

Քննությունը կպարզի` տեղի ունեցածը սպանությո՞ւն է, ինքնասպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 Օգոստոս — Sputnik. 19–ամյա աղջկան մահացած են գտել Երևանյան լճում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ` օգոստոսի 4-ին, ժամը 18։20-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի մեջ դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված լճում հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակչուհի 19-ամյա Գրետա Ղանդիլյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ Քննությունը կպարզի` տեղի ունեցածը սպանությո՞ւն է, ինքնասպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար։