ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Շվեդիայում «Արսենալի» խաղից հետո հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայ երկրպագուին է նվիրել իր մարզաշապիկը։
Լոնդոնյան «Արսենալը» Շվեդիայում ընկերական հանդիպում է անցկացրել իտալական «Լացիոյի» հետ և 2։0 հաշվով հաղթանակ տոնել։
Խաղից հետո Հենրիխ Մխիթարյանը տրիբունայում նկատել է ֆուտբոլասեր աղջկան` հայկական եռագույնը ձեռքին, լուռ մոտեցել ու նրան նվիրել իր մարզաշապիկը։
Սոցցանցի շատ օգտատերերի զարմացրել է, որ Մխիթարյանն իր մարզաշապիկի տակից սպորտային կարճ շապիկ ուներ հագած։ Այս փաստ անգամ զվարճացրել է Մխիթարյանի որոշ երկրպագուների և նրանք սկսել են կատակներ անել։