ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի –Sputnik. Աստղային զույգի երկրպագուները վաղուց էին կասկածում Եվգենի Պետրոսյանի օգնականին անբարո գործողություններում։
Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»–ն, Պետրոսյանի սրտի նոր տիրուհին` նրա տնօրեն 29-ամյա Տատյանա Բրուխունովան է։
Պապարացիները բազմիցս ականատես են եղել Եվգենի Պետրոսյանի և Տատյանա Բրուխունովայի համատեղ ժամանցին։ Արվեստի և մշակույթի Մոսկվայի համալսարանի շրջանավարտը մանկուց սիրել է Ռուսաստանում հայտնի «Կրիվոյե զերկալո» շոուն։
Բուհն ավարտելուց հետո, որտեղ աղջիկը սովորել է մենեջմենթի ֆակուլտետում, նա եկել է Պետրոսյանի թատրոն։ Այնտեղ մի քանի տարի կառավարման արվեստ է ուսումնասիրել արտիստի պրոդյուսերի մոտ։ Շոուի երկրպագուների համար նախատեսված կայքերում կարելի է տեսնել Տատյանայի կողմից արված` համերգների լուսանկարչական հաշվետվությունները։
Հավանաբար նման հանդիպումների ընթացքում էլ հենց կայացել է Տատյանայի և Եվգենի Պետրոսյանի անձնական ծանոթությունը։ Այնուհետև Բրուխունովան դառնում է Ելենա Ստեպանենկոյի կայքի ադմինիստրատոր։
Այնուհետև Եվգենի Պետրոսյանի երկրպագուները սկսեցին նկատել, որ Տատյանան շատ է փոխվել` հայտնվելով Պետրոսյանի մտերիմ շրջապատում։ Արտաքնապես նա դարձել է երիտասարդ Ելենա Ստեպանենկոյի ճիշտ պատճենը` բարեկազմ, գեղեցիկ շրջանակով ակնոցով։
Վերջերս Պետրոսյանին իր օգնականի հետ ավելի հաճախ տեսնում են նաև ոչ պաշտոնական միջոցառումների ժամանակ։
Միևնույն ժամանակ ԶԼՄ–ներում հետաքրքիր մանրամասներ են հայտնվել Պետրոսյանի անձնական կյանքից։ Լրագրողների տվյալների համաձայն` հումորիստն արդեն 15 տարի է ինչ կնոջ հետ չի ապրում. զույգից ոչ մեկն այդ տեղեկությունը չի հաստատել։