«Լարսով մի եկեք, որ երկար չկանգնեք հերթում». զգուշացնում է փոխնախարարը

Լարսում կրկին խնդիրներ կան. կուտակումները 9-10 կիլոմետր են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը հորդորում է մի առ ժամանակ խուսափել Լարսով երթևեկելուց: Այս մասին նա ֆեյսբուքում գրառում է կատարել, որով, դիմելով ժողովրդին, տեղեկացնում է, որ «Լարսում կրկին խնդիրներ կան, թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական»:

Փոխնախարարը տեղեկացնում է, որ ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է (որից 5 կմ բեռնատար):

«Իսկ վրացական մասից մոտ 200 բեռնատար (քանիսն են հայկական քիչ ուշ կասեմ). այժմ աշխատանքներ ենք տանում խնդիրն արագ կարգավորելու: Ռուսական կողմը յոթ գիծ թողունակություն է ապահովում»,-տեղեկացնում է Արմեն Փամբուխչյանը:

Նա խնդրում է խուսափել այդ ճանապարհով Հայաստան ժամանելու տարբերակից, քանի որ հարկ կլինի երկար կանգնել հերթում: