Արամ Գաբրիելյան. Սևանն այնքան է իջել բնական մակարդակից, որ յուրաքանչյուր սմ-ը խնդրահարույց է
© Sputnik
«Եթե ջրառից ենք խոսում, ոչ թե յուրաքանչյուր տարվա համար պիտի խոսենք, այլ 3 տարվա ընդհանուր ցուցանիշներ պիտի ի նկատի ունենք։ Սևանից ջուր վերցնելու օրենքը, որ մենք ընդունել ենք, թղթի վրա մնացած օրենք է։ Ես կարծում եմ Սևանից չպետք է վերցնենք այդ 40 միլիոն խմ ջուրը, մենք արդեն իսկ լրացուցիչը վերցնում ենք»,–ասում է Գաբրիելյանը։
Նրա խոսքով` նույնիսկ ամենաբարձրագույն նիշում Սևանի ջուրն ամենալավը չի եղել ո՛չ ոռոգման, ո՛չ էլ խմելու համար։ «40 միլիոն խմ ջուրը մեր ջրօգտագործման մեջ 1,5 տոկոսն է»,–հիշեցնում է նա։