Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Հայաստանում խորը վշտով են ընդունել Կրասնոյարսկի մարզում տեղի ունեցած ՄԻ-8 ուղղաթիռի ավիավթարի մասին ողբերգական լուրը, նշել է ՀՀ վարչապետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ՄԻ-8 ուղղաթիռի ավիավթարի կապակցությամբ:

Կրասնոյարսկում կործանված Մի-8-ը բախվել էր ուրիշ ուղղաթիռի

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, ցավակցական հեռագրում ՀՀ վարչապետն ասել.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Հայաստանում խորը վշտով են ընդունել Կրասնոյարսկի մարզում տեղի ունեցած ՄԻ-8 ուղղաթիռի ավիավթարի մասին ողբերգական լուրը, ինչն ուղևորների և անձնակազմի մահվան պատճառ է դարձել:

Ես Ձեզ և ի դեմս Ձեզ բոլոր ռուսաստանցիներին անկեղծորեն վշտակցություն եմ հայտնում և խնդրում եմ փոխանցել իմ ցավակցությունները զոհվածների հարազատներին ու մտերիմներին»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4–ին ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Վանկորի հանքավայրի մոտակայքում Մի-8 ուղղաթիռ է կործանվել: Վթարի հետևանքով զոհվել է 18 մարդ։