Հրազդանում նախկին պատգամավորը ծեծի է ենթարկել քաղաքացուն

Դավիթ Քոչարյանը Ռուդիկ Խաչատրյանին ծեծել ու հայհոյել է հենց վերջինիս բնակարանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Հրազդանում նախկին պատգամավորը ծեծել և ահաբեկել է քաղաքացուն։

Երևանի բնակարաններից մեկում գազի բալոնից հրդեհ է բռնկվել

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ` օգոստոսի 4-ին, Ոստիկանության Հրազդանի բաժին է ահազանգել Հրազդան քաղաքի բնակիչ 42-ամյա Ռուդիկ Խաչատրյանը, ով հայտնել է, որ ժամը 19։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի նախկին պատգամավոր Դավիթ Քոչարյանն իր տանը վիճաբանել է իր հետ, իր հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, այնուհետև ծեծի է ենթարկել իրեն։

Նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում Ռուդիկ Խաչատրյանը «Աջ ականջախեցու,  ձախ ծնկահոդի, կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ ծնկան հոդի շրջանի քերծվածքներ», ախտորոշմամբ՝ բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Հրազդանի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։