Ե՞րբ կբացվի Գեղարդի վանք տանող ճանապարհը. պարզաբանում է մասնագետը. լուսանկարներ

Վազգեն Պետրոսյանի խոսքով` այս պահին աշխատանքներ են տարվում զբոսաշրջային այս հատվածի ճանապարհը բոլորովին անվտանգ դարձնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի— Sputnik. Դեպի Գեղարդի վանք տանող ճանապարհը այսօր ևս փակ կլինի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում  ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը։

Գեղարդի վանք տանող ճանապարհը փակ է

«Մոտավորապես 100 խմ զանգված է իջել սարի վրայից, ճանապարհը մինչև այժմ փակ եմ։ Այս պահին «Նորտեխշին» ընկերության և ԱԻՆ–ի աշխատակիցներն իրականացնում են պայթեցման աշխատանքներ։ Հնարավոր է, վաղն էլ այն փակ  մնա, քանի որ 2000 խմ հողային և լեռնային զանգված կա, որ կախված վիճակում է։ Դա էլ պիտի իջեցնենք, որ ճանապարհը մեկընդմիշտ դառնա անվտանգ»,–ասաց Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ` օգոստոսի 4–ին, քարաթափում է տեղի ունեցել Գողթ գյուղի վերջնամասում, որ պատճառով Գեղարդի վանք տանող հատվածը փակ է:

1 / 4
Գեղարդի վանք տանող ճանապարհ
2 / 4
Գեղարդի վանք տանող ճանապարհ
3 / 4
Գեղարդի վանք տանող ճանապարհ
4 / 4
Գեղարդի վանք տանող ճանապարհ