Երևանյան լճից փրկարարները հանել են 30–ամյա կնոջ դի

Ահազանգը ստացվել է այսօր, ժամը 18։12–ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Այսօր Երևանյան լճում 30–ամյա կնոջ դի է հայտնաբերվել։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, օգոստոսի 4-ին, ժամը 18:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երևանյան լճում դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ջրից դուրս են բերել մոտ 30 տարեկան կնոջ դի: