Շնորհակալություն, հարևաններ․ Վրաստանում փրկել են ՀՀ քաղաքացու կյանքը

Փրկարարները ժամանակին են նկատել ծովում խեղդվող կնոջն ու սկուտերով նրան ափ են հանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Հայաստանի քաղաքացին հանգստանում է Վրաստանում։ 33-ամյա կինը խեղդվելուց է փրկվել Գուրիա շրջանի Գրիգոլեթի կոչվող առողջարանային վայրում։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով Վրաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությանը։

Երևանյան լճից փրկարարները հանել են 30–ամյա կնոջ դի

Վրացի փրկարարները ժամանակին օգնության են հասել՝ փրկելով կնոջը ծովում խեղդվելուց։ Կնոջը սկուտերով ափ են տեղափոխել․որտեղ նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Հայուհու կյանքին ոչինչ չի սպառնում։

Այսօր Վրաստանում հանգստացողներին զգուշացրել են, որ ուժեղ փոթորիկ է լինելու։ Լողալն արգելվում է։

Այս տարի Սև ծովում ու խոշոր ջրավազաններում մշտապես փրկարարներ են հերթապահում, անվտանգության կանոններին ավելի խիստ են հետևում։

Հունիսի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում խեղդվել են 39 մարդ, 192-ին հաջողվել է փրկել։