Ահարոն Վարդանյան. բազմիցս տեսել ենք, երբ Թրամփը թվիթով հերքում է իր նախորդ թվիթը
© Sputnik
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի կոշտ արձագանքը խոսուն էր: Ահարոն Վարդանյանի մեկնաբանությամբ, այն որ այդ հայտարարության մեջ նշված էր, որ Իրանը Հյուսիսային Կորեան չէ և Իրանի հետ ԱՄՆ-ը չի կարողանա վարվել այնպես, ինչպես վարվել է Հյուսիսային Կորեայի հետ, ասում է ամեն ինչ:
Եթե ամերիկյան կողմը ուզում է բանակցություններ, ապա անպայման պետք է հաշվի նստեն, նախ և առաջ միջուկային համաձայնագրի հետ:
«Պետք է նորից վերադառնան այդ համաձայնագրին, հետո նոր քննարկեն բանակցության մնացյալ հատվածները», —շեշտում է իրանագետը:
Այնուամենայնիվ Վարդանյանը գտնում է, որ շփման նույնիսկ այս ձևաչափը «չեղածից լավ է»: