Չնայած ձերբակալությանը՝ ԱՄՆ-ն ու Թուրքիան առաջվա պես կարևոր գործընկերներ են. Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղարը անդրադարձել է Վաշինգտոնի և Անկարայի միջև ընդգծվող նոր կնճռոտ հարցերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ-ն ու Թուրքիան առաջվա պես կարևոր գործընկերն են։ Ասոշեյթիդ պրեսի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

ԱՄՆ պատժամիջոցը զինակից Թուրքիային. ինչո՞վ կպատասխանի Անկարան

Պոմպեոն Սինգապուրում ԱՍԵԱՆ-ի կուլիսներում լրագրողներին հայտնել է, որ երկու երկրներն էլ շարունակելու են աշխատել ՆԱՏՕ-ի շրջանակում նաև այլ հարցերի շուրջ՝ չնայած Վաշինգթոնի ու Անկարայի հարաբերությունների կտրուկ վատացմանը ամերիկացի քահանայի ձերբակալության կապակցությամբ:

Պետքարտուղարը շեշտել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի գործընկերն է, որի հետ ԱՄՆ-ն մտադիր է շարունակել համատեղ աշխատանքը: