ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. ՌԴ Քննչական կոմիտեն ուսումնասիրում է Խաչատուրյան քույրերի շենքի մուտքում տեղադրված տեսախցիկի կադրերը։
Տեսանյութը հրապարակվել է Ռուսաստանի ՔԿ-ի Twitter-ի պաշտոնական էջում։
Ամենայն հավանականությամբ տեսանյութում գործողությունը տեղի է ունենում միանգամից սպանությունից հետո․ քույրերից մեկը դեմքը ձեռքերով փակած անորոշ քայլում է միջանցքում։
Բնակարանի մուտքի դուռը բաց է։
Ավելի վաղ քննությունը խստացրել էր Խաչատուրյան քույրերի մեղադրանքը։ Քրեական գործ էր հարուցվել «Առանց ծանրացնող հանգամանքների սպանություն» հոդվածով, որը 6-15 տարվա ազատազրկում է ենթադրում։
Սպանությունը տեղի էր ունեցել ուրբաթ` հուլիսի 27-ին, Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին իրենց հորը սպանելու մասին։ Հարցաքննության ժամանակ նրանք խոստովանել էին իրենց մեղքն ու պարզաբանել, որ «նրանք հոր հետ վատ հարաբերություններ են ունեցել տևական ժամանակ իրենց բարոյական տանջանքներ հասցնելու պատճառով»։