Կրասնոյարսկում կործանված Մի-8-ը բախվել էր ուրիշ ուղղաթիռի

«Ռոսավիացիայի» ներկայացուցիչը նոր մանրամասներ է հաղորդել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Կործանված Մի-8 ուղղաթիռը բախվել էր ուրիշ ուղղաթիռի արտաքին կախոցին:

Կրասնոյարսկում 18 մարդ մահացել է ուղղաթիռի կործանման հետևանքով

Երկրորդ ուղղաթիռի անձնակազմին հաջողվել է վայրէջք կատարել: РИА Новости-ին այս մասին հայտնել է «Ռոսավիացիայի» ներկայացուցիչը:

«Նախնական տվյալների համաձայն՝ ուղղաթիռները վեր են բարձրացել իրարից ոչ հեռու: Սկզբում վերասլացք է կատարել արտաքին կախոցով և առանց ուղևորների Մի-8 ուղղաթիռը, այնուհետև՝ Մի-8ԱՄՏ ուղղաթիռը, որը նավթի պոմպակայան էր տեղափոխում հերթափոխային աշխատողներին»,-նշել է ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Մի-8 ուղղաթիռը կործանվել է Վանկորի հանքավայրի մոտակայքում: Վթարի հետևանքով մահացել է 18 մարդ: