ՊՆ-ում անցկացվել է նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը

Քննարկումների թիրախում եղել են ԶՈւ ստորաբաժանումների մասնագիտական պատրաստության մակարդակի խնդիրները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նիստը նվիրված է եղել զինված ուժերի ստորաբաժանումների մասնագիտական պատրաստության մակարդակի առավել բարձրացման, համալրման ու զարգացման ուղիների քննարկմանը:

Ներկայացված զեկույցներում անդրադարձ է կատարվել զինանձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստության և մարտունակության կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, իրականացված և ընթացիկ միջոցառումներին, առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:

Առաջիկա անելիքների վերաբերյալ առաջադրվել են որոշակի խնդիրներ, տրվել են հանձնարարականներ: