Հարազատների՝ Ռոբերտ Քոչարյանին տեսակցելու արգելքը կբողոքարկվի

«Ինչո՞ւ չեն թույլատրում տեսակցությունները». զարմացած են փաստաբանները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել նաև Ռոբերտ Քոչարյանին հարազատների տեսակցելու արգելքը:

«Ցանկացած հերթական ելույթ փաստելու է՝ գործը քաղաքական հետապնդման դրսևորում է». Սողոմոնյան

Այս ամսին փաստաբաններն այսօր տեղեկացրեցին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ինչո՞ւ չեն թույլատրում տեսակցությունները, մեզ էլ է դա հետաքրքիր»,- զարմացած էին Քոչարյանի ներկայացուցիչները: Նրանք նշեցին, որ նախաքննությանը խնդրել են ներկայացնել որոշման կրկնօրինակը, որին ծանոթանալուց հետո կբողոքարկեն: