Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պահանջին կցվել են ԱԺ պատգամավորների ստորագրությունները

Մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ճեպազրույցը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik.  Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխելու պահանջով:

«Ցանկացած հերթական ելույթ փաստելու է՝ գործը քաղաքական հետապնդման դրսևորում է». Սողոմոնյան

Պաշտպաններից Արամ Օրբելյանը տեղեկացրել է նաև, որ խափանման միջոց փոխելու դիմումի հետ ներկայացրել են ԱԺ  պատգամավորների ստորագրությունները՝ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում կարծիք  հայտնեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ խափանման միջոց կալանավորումը փոխելը, պետք է մերժվի, սա ելնում է գործի շահերից:

Իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ՀՔԾ պետի այս հայտարարությունը գնահատել էր որպես ճնշում դատական մարմնի նկատմամբ: