Թագուհին վարտիքով ու գդալով. Քիմ Քարդաշյանը ուրախացրել է նոր լուսանկարով

Հեռուստաաստղը ցուցադրել է իր խոհարարական ունակություններն ու ոչ միայն... «լսարանը» հիացած է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ում սադրիչ լուսանկար է հրապարակել. Ներքնազգեստով, փակ աչքերով ու ձեռքին հսկայական գդալով։

«Սեշ եմ պատրաստում», – մեկնաբանել է նա լուսանկարը։

 

Ավելի քան 7 հազար բաժանորդ մեկնաբանել են էրոտիկ լուսանկարը, ավելի քան 1 միլիոն 300 հազարը՝ «հավանել» այն։

«Դու պատրաստում ես վարտիքով ու թափած մազերո՞վ», «Դու տորթե՞ր ես  պատրաստում», «Թագուհի», «Ամուսնացիր ինձ հետ», – գրում են սոցցանցում նրա երկրպագուները։

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի գլխավոր աստղը բազմաթիվ անգամ սկանդալների մեջ է հայտնվել, շատերը գիտեն նաև, որ համացանցում ժամանակ առ ժամանակ հայտնվում են նրա ինտիմ տեսանյութերը։ Բացի այդ, Քիմը հայտնի է մասնակցում է մի շարք նախագծերի` խաղ-հավելված սմարթֆոնների համար, թոք-շոու, օծանելիք, գովազդ։

Միևնույն ժամանակ 37 տարեկան Քարդաշյանը չի մոռանում նաև ընտանիքի մասին, նա ժամանակ առ ժամանակ հրապարակում է հոր` ազգությամբ հայ Ռոբերտ Քարդաշյանի (որը մահացել է 2003 թվականի սեպտեմբերին) և երեք երեխաների (Նորթ, Սեյնթ և Չիկագո) լուսանկարները։