2000 կրակոց. նախորդ շաբաթ հակառակորդի ակտիվության վիճակագրությունը

Արցախի ՊՆ-ն ներկայացրել է հուլիսի 29-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի ակտիվության պատկերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախյան առաջնագծում իրավիճակը էական չի փոխվել:

Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: