«Փյունիկի» երկրպագու բրազիլացի դարպասապահը շնորհավորել է հայ ընկերոջը` Արթուր Սարկիսովին

Մոսկվայի «Լոկոմոտիվի» դարպասապահը շնորհավորել է «Փյունիկին» Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ անցնելու կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Բրազիլացի ֆուտբոլիստ, Մոսկվայի «Լոկոմոտիվի» դարպասապահ Գելյերմոն շնորհավորել է հայկական «Փյունիկին»` Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս գալու կապակցությամբ` դիմելով, մասնավորապես Արթուր Սարկիսովին։ Շնորհավորական տեսանյութը նա հրապարակվել է «Փյունիկ» ակումբի ֆեյսբուքյան էջում։

Ինը թիմ և «ընտանիք» վերադարձած «Շիրակ». մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը

«Արթուր, ողջույն, ընկերս, շնորհավորում եմ», — այսպես է սկսել իր շնորհավորական տեսանյութը Գիլյերմեն։

Բրազիլացի դարպասապահը  նշել է, որ երկրպագելու է հայկական թիմին։

«Ես երկրպագում եմ ձեզ, հաջողություն եմ մաղթում, եղբայրս»,  —ամփոփել է իր խոսքը Գիլյերմեն։

Ավելի վաղ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» հաղթել է մակեդոնական «Վարդարին», իսկ երկրորդ փուլում՝ ղազախական «Տոբոլին»։

Երրորդ փուլում «Փյունիկը կխաղա Թել Ավիվի «Մակկաբիի» հետ։ Թիմերի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում, իսկ պատասխան խաղը՝ օգոստոսի 16-ին Իսրայելում։