ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԿԳՆ Արայիկ Հարությունյանին հետաքրքիր է ծնողների կարծիքը դպրոցներում աշակերտների կողմից հեռախոսների օգտագործումն արգելելու մտադրության վերաբերյալ։ Ֆեյսբուքյան իր գրառման տակ նախարարը խնդրել է թողնել մեկնաբանություններ թեմայի վերաբերյալ։
«Հարգելի բարեկամներ, վերջին օրերին ստանում եմ շատ նամակներ, որում ծնողները կոչ են անում արգելել հեռախոսները և հաղորդակցության այլ միջոցները դպրոցներում, ինչպես դա արել են Ֆրանսիայում տարրական և միջնակարգ դպրոցում:
Նախկինում էլ ուսուցիչները բողոք են հայտնել դասերի ժամանակ աշակերտների կողմից հաղորդակցության միջոցների օգտագործման կապակցությամբ, ինչն ազդում է կրթության որակի վրա: Սակայն Հայաստանում հնարավոր նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ, այդ թվում՝ դպրոցներում համապատասխան ենթակառուցվածքներ»,–գրել է նախարարը:
Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ ինքն անձամբ կողմ է արգելելու տարբերակին, բացառություն կարող է արվել այն դեպքում, երբ խելախոսների (սմարթֆոն) օգտագործումը պարտադիր է կրթական ծրագրով ու նպատակներով: