ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի, Sputnik. 18 մարդ է մահացելԿրասնոյարսկի երկրամասում՝ Վանկորի հանքավայրի մոտակայքում, Մի-8 ուղղաթիռի կործանման հետևանքով:
РИА Новости-ին տեղեկացնում է, որ վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:20-ին՝ Իգարկա բնակավայրից երկու կմ հեռավորության վրա:
ՌԴ քննչական կոմիտեն հաղորդել է, որ ուղղաթիռում է եղել անձնակազմի երեք անդամ և 15 հերթափոխի աշխատող:
Նշվում է, որ ուղղաթիռն ընկել է ամայի վայրում: Վթարից հետո հաջողվել է գտնել երկու «սև արկղը». նրանց վիճակն ուսումնասիրվում է:
Մի-8-ը ընկնելուց առաջ անցնել է երկու կմ, ապա ընկել ու այրվել է. անկումից հետո պայթել են ուղղաթիռի վառելիքային բաքերը:
Նախնական տվյալների համաձայն՝ ուղղաթիռի կործանման պատճառ էր կարող դառնալ տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի սխալը: